Հորս

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգիս

Բնակչության թիվ առ 2026

250

Հեռավորությունը մարզկենտրոնից

21

Հեռավորությունը Երևանից

141

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք և մշակույթի կենտրոն
Չեսար Օրբելյանի ապարանքի (Չեսարի դարպաս) պեղումներ
Բուժկետ
Հակակարկտային կայան
Հորս
Դպրոց
Վարչական շենք և մշակույթի կենտրոն
Չեսար Օրբելյանի ապարանքի (Չեսարի դարպաս) պեղումներ
Բուժկետ
Հակակարկտային կայան
Հորս

Նկարագրութուն

Հորսը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա։ Գյուղը սահմանակից է Շատին, Սալլի և Թառաթումբ համայնքներին, գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գյուղը վերաբնակեցվել է 1918 թվականին։ 

Ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ոռոգման և խմելու ջրերով, կան նաև աղբյուրներ։ Գյուղում արտագաղթ չկա։ Հորսում նոր ՀԷԿ է կառուցվում։ 

Հորս բնակավայրում գործում է հասարարակական տրանսպորտ, բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Հորս գյուղի Չեսար Օրբելյանի ապարանքի (Չեսարի դարպաս) եւ հարակից փոքր եկեղեցու տարածքներում Կառավարության աջակցությամբ իրականացվել են պեղումներ:Կազմվել է նաև Չեսարի ապարանքի և եկեղեցու վերականգնման նախագիծը։ Արդյունքում, գյուղում ակնկալվում են զբոսաշրջային մեծ հոսքեր:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մշակույթի տուն,
  • գրադարան,
  • բուժկետ,
  • մանկապարտեզ,
  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ և ծխախոտագործությամբ։ Հորս բնակավայրում զբաղվում են նաև մեղվաբուծությամբ /1216 մեղվաընտանիք/, սակայան վերոնշյալ ընտանիքները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումն իրականացնում են սեփական տնտեսություններում։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 2945,28 հա, որից՝

-վարելահողեր՝ 273,97 հա,
-խոտհարքներ՝ 236 հա, 
- արոտներ՝ 604,9 հա,
- պտղատու այգի՝ 9,14 հա։             

Գյուղում կառուցվում է ՀԷԿ և կա Հորսի բնապահպանական տարածք՝ այցելուների կենտրոնով, որը ծառայում է որպես հյուրատուն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղն ավելի հին է, քան ենթադրվում է, որի վկայությունն է գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակներով, սրբատաշ պատերով, 13-րդ դարից պահպանված կիսավեր Չեսարի դարպաս կառույցը և հարակից` վարդագույն քարերով կերտած
եկեղեցիական համալիրը։ Հորսում պահպանվել են նաև իշխանատունը, Տեր Տիրի և Գրիգորի խաչքարերը, «Վանք» գյուղատեղին։

Հորս գյուղի Չեսար Օրբելյանի ապարանքի (Չեսարի դարպաս) եւ հարակից փոքր եկեղեցու տարածքներում Կառավարության աջակցությամբ իրականացվել են պեղումներ:Կազմվել է նաև Չեսարի ապարանքի և եկեղեցու վերականգնման նախագիծը։ Արդյունքում, գյուղում ակնկալվում են զբոսաշրջային մեծ հոսքեր:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 99 551 955
վարչական ղեկավար՝ 
+374 77 601 404