Հրազդան

Մարզ

Կոտայք

Համայնք

Հրազդան

Բնակչության թիվ առ 2026

49600

Հեռավորությունը մարզկենտրոնից

0

Հեռավորությունը Երևանից

45

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Հրազդան քաղաքը տեղակայված է Երևանից 45 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 1600-1750 մ բարձրության վրա` զառիթափ լանջերով և փոքրիկ հարթ տեղամասերով տեղանքում: Առավելագույն բարձր կետը Թեժ լեռան կատարն է` 3101 մ: Հրազդան քաղաքի ձգվածությունը կազմում է մոտ 25 կմ: Քաղաքի գրեթե կենտրոնում է գտնվում Սևան-Հրազդան կասկադի և համապատասխան հիդրոհամակարգի կարևոր ջրամբարը։

Հրազդան քաղաքի հարավային մասով է անցնում Երևան-Սևան միջպետական մայրուղին, Երևան-Ծաղկաձոր, Երևան-Հանքավան ճանապարհները:

Քաղաքի փողոցները բարեկարգ են, անցկացված է լուսավորության համակարգ, իրականացվում է կանոնավոր աղբահանություն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  •  9 հանրակրթական, 1 միջնակարգ, 3 ավագ դպրոցներ
  • Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան
  • Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ
  • Հրազդանի հումանիտար ինստիտուտ
  • 12 մանկապարտեզներ
  • գրադարաններ
  • 2 երաժշտական դպրոց
  • 2 արվեստի դպրոց
  • մանկապատանեկան մարզադպրոց
  • մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
  • երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն
  • դրամատիկական թատրոն
  • Հրազդանի բժշկական կենտրոն 
  • Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համայնքում, շնորհիվ բարենպաստ բնակլիմայական պայմանների, բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։ Համայնքը խորհրդային շրջանում արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն էր, և այժմ ունի նաև արդյունաբերության զարգացման հնարավորություն:

Վերջին շրջանում Հրազդանում մեծ թափով իրականացվում են նաև բնակարանաշինության աշխատանքներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Հրազդանը զբոսաշրջային մեծ հանգույցի վրա է գտնվում՝ Սևան-Ծաղկաձոր-Հանքավան կարևոր նշանակության խաչմերուկի վրա, որը Հրազդանին ընձեռում է համայնքային զբոսաշրջության զարգացման հնարավորություն։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝  +37460704010