- Ձիթհանքով բնակավայրի վարչական կենտրոն
- դպրոց
- փոստային բաժանմունք
- բուժկետ
- մշակույթի տուն
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Արագած սարի արևմտյան ստորոտում ծովի մակերևույթից շուրջ 1750 մետր բարձրության վրա: Ձիթհանքովի պատմությունը և պահպանված պատմամշակութային արժեքները՝ ձիթհանները, թույլ են տալիս գյուղում զարգացնել մշակութային տուրիզմը։
Բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: 1850- ական թվականներին գյուղում կառուցվում է ձիթհանք, որտեղեց հանված կտավատի ձեթը մեծ համբավ ու ճանաչում է ունեցել տարածաշրջանում: Այդ ճանաչումն է պատճառ հանդիսացել բնակավայրի «Ձիթհանքով» վերանվանման համար: