Ձորամուտ

Մարզ

Լոռի

Համայնք

Տաշիր

Բնակչության թիվ առ 2026

507

Հեռավորությունը մարզկենտրոնից

60

Հեռավորությունը Երևանից

160

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Դպրոց
Նախակրթարան
Խաղահրապարակ
Խաղասրահ
Հանդիսությունների սրահ
Դպրոց
Դպրոց
Նախակրթարան
Խաղահրապարակ
Խաղասրահ
Հանդիսությունների սրահ

Նկարագրութուն

Գտնվում է Տաշիր քաղաքից 6-7 կմ հյուսիս, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ։  Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ  ձմեռներով: Գյուղի ռելիեֆը լեռնային է։  

Ձորամուտ համայնքում կառուցված է ջրատար։ Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ, ճանապարհները՝ ասֆալտապատ։ Սուբվենցիոն ծրագրով հանդիսությունների սրահ է կառուցվել։  

Այստեղ Կառավարության կողմից իրականացվում է ասֆալտապատման ծրագիր։ Նախատեսված ծրագրերից է նաև բնակավայրում գազատար ցանցի ընդլայնումը: Ընդլայնվել և արդիականացվել է փողոցների լուսավորությունը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • նախակրթարան,
  • վարչական շենք,
  • մշակույթի տուն,
  • հանդիսությունների սրահ,
  • բուժկետ,
  • կապի հանգույց,
  • փոստային բաժանմունք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 580,81 հա, որից՝

  • 13,54 հա՝ հատուկ նշանակության,
  • 71, 05 հա՝ անտառային,
  • 2,58 հա՝ ջրային:

    Բնակավայրն ունի Էլեկտրական 3 ենթակայան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 867 459
վարչական ղեկավար`
+374 93 445 938