- դպրոց,
- ակումբ,
- գրադարան,
- արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- խաղահրապարակ,
- «Արփի լիճ» ազգային պարկի այցելուների կենտրոն,
- «Արփի լճի» թանգարան,
- մշակույթի տուն՝ հիմնովին նորոգված,
- երիտասարդական կենտրոն,
- կապի բաժանմունք։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Հայաստան-Վրաստան մայրուղու աջ կողմում, մարզկենտրոնից հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 2040 մ բարձրության վրա: Համայնքի աշխարհագրական դիրքը բարձր լեռնային է։ Բնակավայրը ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 7 կմ։
Ղազանչին հայտնի է իր սառնորակ բնական աղբյուրներով։ Ջրարբիացվել են գյուղի արոտավայրերը։ Իրականացվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Գյուղում ֆուտբոլային թիմ է ստեղծվել երեխաների համար։ Բարեկարգվել են ճանապարհները։ Ղազանչիում վերանորոգվել է խմելու ջրագիծը։