Ղարիբջանյան

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1005

Հեռավորությունը մարզկենտրոնից

6

Հեռավորությունը Երևանից

121

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1470մ է։

Կլիման բարեխառն լեռնային է։ Ղարիբջանյան բնակավայրում հողատարածքների կեսից ավելին ջրովի է, որն էլ հիմք է հանդիսանում հիմնականում բարձրարժեք բույսերի մշակությամբ զբաղվելու: Բնակավայրում կարտոֆիլի և բանջարեղենի մշակության շնորհիվ բնակչությունը ունի զբաղվածություն, որն էլ իր հերթին նվազեցնում է գյուղի երիտասարդների արտագաղթը: Սեզոնային աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ավելանում են նոր աշխատատեղեր։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բնակավայրում ընդարձակվել է փողոցային լուսավորության ցանցը, ինչպես նաև տեղադրվել է անհրաժեշտ քանակությամբ հակակարկտային կայաններ, որոնք նվազեցնում են կարկտահարման վտանգը: Ղարիբջանյանն  ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են ինքնահոս եղանակով: Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր, Գյումրի-Արմավիր ճանապարհին մոտ տեղադիրք։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մշակույթի տուն (մասնակի նորոգված)
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող՝ 431,5 հա
  • Արոտներ ՝ 148 հա
  • Այլ հողատեսքեր՝ 18,01 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ղարիբջանյան բնակավայրում  կառուցված է  եկեղեցի՝ բարեկարգ շրջակայքով: Մշակույթի տան դիմաց տեղադրված է Բագրատ Ղարիբջանյանի հուշարձանը, ինչպես նաև 2-րդ աշխարհամարտի և երկրաշարժի զոհերի հիշատակին հուշաքարեր:

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 77 022 261