- դպրոցներ,
- մանկապարտեզ,
- գեղարվեստի, երաժշտական դպրոցներ,
- մարզադպրոց,
- զորամաս,
- Ճամբարակի առողջության կենտրոն՝ բոլոր բաժանմունքներով,
- թատրոններ,
- հյուրատուն,
- կավագործության ստուդիա,
- թատերական խմբակ,
- կենտրոնական գրադարան,
- մշակույթի տուն։
Նկարագրութուն
Ճամբարակ քաղաքի միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 1.5 կմ է։ Լեռնային բնակավայր է, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1860 մ է։ Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից, դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը:
Համայնքում իրականացվել կամ դեռ ընթացիկ փուլում են շուրջ 850 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր։ Ճամբարակում տեղադրվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, «Թումո կենտրոն»։ Գյուղմթերքի վաճառքը կազմակերպելու համար լոգիստիկ կենտրոն է կառուցվել։ Լուսավորվել, հիմնանորոգվել են Ճամբարակ քաղաքի փողոցները, համայնքապետարանի վարչական շենքը։ Ճամբարակում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները։
Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է կրթահամալիրի կառուցում։