Նկարագրութուն
Ճապկուտ բնակավայրը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ ծովի մակերևույթից 1793 մետր բարձրության վրա։
Բնակավայրը տեղակայված է Ճամբարակ քաղաքից 16 կմ հյուսիս արևմուտք, Գետիկ գետի ձախ կողմում։ Բնակավայրը չունի մշտական բնակչություն, այստեղ գալիս են հարակից բնակավայրերից՝ հիմնականում սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար։