Մալիշկա

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Եղեգնաձոր

Բնակչության թիվ առ 2026

4875

Հեռավորությունը մարզկենտրոնից

7

Հեռավորությունը Երևանից

125

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Մալիշկա բնակավայրը տեղակայված է մարզկենտրոնից 7 կմ հարավ-արևելք, Արփա գետի աջ ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ: Բնակավայրն ունի չոր, բարեխառն կլիմայական պայմաններ և կտրտված ռելիեֆ:

Բնակավայրն ապահովված է էլեկտրականությամբ, խմելու և ոռոգման ջրերով, բնական գազով և աղբահանության ծառայությամբ: Գործում է հանրային տրանսպորտ, որն ամենօրյա ռեժիմով, բացառությամբ կիրակի և ոչ աշխատանքային օրերին, իրականացնում է Մալիշկա-Եղեգնաձոր-Մալիշկա ուղևորափոխադրում: Բնակավայրը ապահովված է ինտերնետ ծածկույթով։

Գյուղում ներբնակավայրային ճանապարհների լուսավորության և ասֆալտապատման աշխատանքները կրում են շարունակական բնույթ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • 2 դպորց
  • 2 մանկապարտեզ
  • առողջության պահպանման առաջնային կենտրոն
  • գրադարան 
  • մարզադպրոց
  • մշակույթի տուն
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղատնտեսական նշանակության հողերը 8564.37 հա են, որից

  • վարելահող՝ 504.6հա,
  • բազմամյա տնկարկ՝ 55.06հա,
  • խոտհարք՝ 155.61 հա:

Գյուղում գործում է զովացուցիչ ըմպելիքների երկու արտադրամաս: Գյուղում զբաղվում են նաև հողագործությամբ և անասնապահությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում առկա են պատմամշակութային բնական հուշարձաններ, գործում է Սուրբ Աննա եկեղեցին, բնակավայրի զբոսաշրջային պոտենցիալը կարող ենք համարել «Մոզ» քաղաքը և Վայոց Սարը:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493956962