Մայիսյան

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1264

Հեռավորությունը մարզկենտրոնից

6

Հեռավորությունը Երևանից

135

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Մոսկվա-Երևան երկաթուղու, Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու, հարևան գյուղերի հետ կապող միջհամայնքային ճանապարհների վրա: Կլիման բարեխառն լեռնային է։ Բնակավայրը եղել է քաղաքատիպ ավանի կարգավիճակով՝ ունեցել է գործող  խոշոր քարհանք, գործարաններ, կարի արտադրամաս, հանրապետության ամենախոշոր կաթսայատունը, խոշոր ջերմատնային տնտեսություն, խոշոր անասնապահական համալիր, կոլտնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մշակույթի տուն
  • բուժ-ամբուլատորիա
  • համայնքապետարան
  • փոստ
  • մանկապարտեզ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1494,39  հա, որից՝

  • վարելահող՝ 1008,44 հա
  • արոտ ՝ 395,95  հա
  • այլ հողեր՝ 102,65 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Մայիսյան բնակավայրում է գտնվում VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, նրա հարևանությամբ է գտնվում 7-9 դդ գերեզմանները, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանը, և XVIII դարի  Կարմիր ավետարան մատուռը, Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 98 461 523