Մաստարա

Մարզ

Արագածոտն

Համայնք

Թալին

Բնակչության թիվ առ 2026

2745

Հեռավորությունը մարզկենտրոնից

58

Հեռավորությունը Երևանից

74

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Մաստարա, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հարավ֊արևմտյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մետր։ 

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • «Մաստարայի մանկապարտեզ» ՀՈԱԿ,
  • Մաստարայի գրադարան,
  • Մաստարայի մշակույթի տուն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող,
  • արոտ,
  • այլ հողատեսք

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի, 5-րդ դար                                             
  • Շենիկի Սուրբ Ամենափրկիչ, 5-րդ դար                                                                         
  • Շենիկի Սուրբ Աստվածածին, 7-րդ դար                                                                                  
  • Սուրբ Ստեփանոս Նախավկա մատուռ, 17-րդ դար                                             
  • 2014թ, ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» թեմայով շրջանառության մեջ դրված 2 նամականիշերից մեկում պատկերված է Մաստարայի 13-րդ դարի խաչքար                                                      
  • Սողոմոն Թեհլերյանի արձան

Կոնտակտային տվյալներ