- դպրոց
- մանկապարտեզ
- նախակրթարան
- բուժամբուլատորիա
- արվեստի դպրոց՝ դաշնամուրի, նկարչության, պարի բաժիններով
- գրադարան
- ընբշամարտի սպորտդպրոց
- ֆուտբոլի ստադիոն
- ֆուտբոլի մինի դաշտ
- խաղահրապարակներ
- հանդիսությունների սրահ
Նկարագրութուն
Մարգահովիտ բնակավայրը տեղակայված է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 18-րդ կիլոմետրի վրա, ծովի մակարդակից 1760մ բարձրության վրա։ Հարավային կողմում բարձրանում է Փամբակի լեռնաշղթան` Թեժլեռ գագաթով, որի լանջերը ծածկված են սաղարթախիտ անտառներով ու ալպյան արոտավայրերով: Փամբակի լեռնաշղթայի Արխաշանի լեռնանցքով անցնում է Մարգահովիտ- Մեղրաձոր- Հրազդան ռազմաբանուկ ավտոխճուղին: Գյուղի հյուսիսային կողմով ձգվում է Գուգարաց լեռնաշղթան:
Մարգահովիտն ամբողջությամբ լուսավորված է, գլխավոր փողոցերը՝ ասֆալտապատ են, մի քանի փողոց՝ տուֆապատված։