Մարմաշեն

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1598

Հեռավորությունը մարզկենտրոնից

3

Հեռավորությունը Երևանից

128

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1620 մ։
Կլիման բարեխառն լեռնային է։ Մարմաշենում կա ոռոգման  համակարգ, անջրդի հողեր չկան։ Աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ստեղծվել են աշխատատեղեր, տրամադրվել է գյուղտեխնիկա։

Մարմաշեն բնակավայրում բացվել է մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ 

Մարմաշենում գործում է երիտասարդական կենտրոն, որտեղ իրականացվում են տարբեր վերապատրաստումներ և անցկացվում են հանդիպում քննարկումներ։ Մարմաշենում է գտնվում Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոցը, որը ապահովված է վերջին սերնդի երաժշտական գործիքներով։ Գործում է նաև ազատ ոճի ըմբշամարտի խմբակ։

Մարմաշենում գործում է ամբուլատորիա, որը սպասարկում է մոտակա բնակավայրերի մոտ 4500 բնակիչ։ Կա նաև գրադարան։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Կատարվել է խմելու ջրի ցանցի նորոգում։ Նախատեսվում է բնակավայրի ասֆալտապատում։ Մարամաշեն բնակավայրը ունի շուրջօրյա ջրամատակարարում, փողոցային լուսավորություն և գազաֆիկացում։ 

Մասնագիտացված ուղղությունը գյուղատնտեսությունն է։  Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • արվեստի դպրոց
  • պարի խմբակ
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ /վերանորոգված/
  • երիտասարդական կենտրոն
  • ըմբշամարտի խմբակ
  • խաղասենյակ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1110,35 հա, որից՝

  • վարելահող՝ 725,65 հա
  • արոտներ ՝ 320,34 հա
  • այլ հողեր՝ 54,75 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Մարմաշենից հյուսիս-արևմուտք գտնվում են հնավայրեր, բնական աղբյուրներ, Ճլե գյոլ կոչվող լճակը, որտեղ զբաղվում են ձկնորսությամբ։ Գյուղում կա նաև Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցի և Սբ. Նարեկ մատուռը։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 77 056 771