Մարտիրոս

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2026

567

Հեռավորությունը մարզկենտրոնից

32

Հեռավորությունը Երևանից

154

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոցի շինարարություն
Դասասենյակ
Դպրոցի ճաշարան
Վանական համալիր
Հյուրատուն
Մարտիրոսաց վանք
Հակակարկտային կայան
Լիճ
Խաչքար
Բուժկետ
Դպրոցի շինարարություն
Դասասենյակ
Դպրոցի ճաշարան
Վանական համալիր
Հյուրատուն
Մարտիրոսաց վանք
Հակակարկտային կայան
Լիճ
Խաչքար
Բուժկետ

Նկարագրութուն

Մարտիրոս գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռների հյուսիսային լանջին, մարզկենտրոնից 31 կմ
հարավ-արևելք։ Գյուղը բաղկացած է հին և նոր բնակավայրերից, գտնվում է Գոգի լեռան ստորոտում, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Կլիման մեղմ է։

Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով։ Գյուղ մտնող ճանապարհը ասֆալտապատ է, Մարտիրոսը լուսավորված է LED լամպերով։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • մշակույթի տուն,
  • գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Մարտիրոսն իր ավելի քան 700 տարվա պամության ընթացքում թողել է բազմաթիվ պատմական ու մշակութային արժեքներ։ Գյուղի ամենանշանավոր ճարտարապետական հնությունը 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին վանքն է, որը գտնվում է գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նզար սարի ստորին հատվածում, որտեղից սկիզբ են առնում սառնորակ աղբյուրներ։

Վանքն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում, ստորգետնյա լեռան մեջ։ Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 77 023 955
համայնքապետարան՝ +374-98992894