Մարտունի

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Մարտունի

Բնակչության թիվ առ 2026

11453

Հեռավորությունը մարզկենտրոնից

35

Հեռավորությունը Երևանից

130

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Մարտունի բնակավայրը գտնվում է Սևանի ավազանի հարավային մասում Գեղամա և Վարդենիսի լեռնավահանների միջև՝ ծովի մակադակից 1920- 2020մ բարձրությունների վրա։ Տարածքի կլիման բարեխառն լեռնային է։

Մարտունին գազաֆիկացված է, ապահովված խմելու և ոռոգման ջրով։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • 3 դպրոց
  • 4 մանկապարտեզ
  • «Մարտունի» ԲԿ
  • արվեստի դպրոց
  • երաժշտական դպրոց
  • մարզադպրոց
  • գրադարան
  • մշակույթի տուն
  • «Ոսկեփորիկ» երեխաների ցերեկային կենտրոն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Մարտունիում զարգացած է քարի արտադրությունն ու վերամշակումը, հացի և հացաբուլկեղենի, խմորեղենի արտադրությունը, զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը։ 

Բնակավայրում գործում են կոմունալ բարեկարգման տնտեսություն, հյուրանոցներ, հյուրատներ, կարի արտադրամաս, բանկեր։

Մարտունին ունի 746․35 հա վարելահող, 1760 հա խոտհարք և արոտավայր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Մարտունու պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որտեղ ներկայացված են սոցիալական ռեալիզմին վերաբերող կտավներ, ինչպես նաև տեղի նկարիչների աշխատանքներ։ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի երկրագիտական թանգարանը կազմավորվել է 1994 թվականին։ Թանգարանում ցուցադրվում են 531 ցուցանմուշ։ Թանգարանը գործում է Մարտունի քաղաքի մշակույթի տանը։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37493680690