Մեծ Այրում

Մարզ

Լոռի

Համայնք

Ալավերդի

Բնակչության թիվ առ 2026

814

Հեռավորությունը մարզկենտրոնից

70

Հեռավորությունը Երևանից

181

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Հանդիսությունների սրահ
Նորակառույց մանկապարտեզ
Արամյանցի դղյակ և հյուրանոց
Մեծ Այրում
Մատուռ
Պուրակ
Խաղահրապարակ
Մեծ Այրում
Դպրոց
Հանդիսությունների սրահ
Նորակառույց մանկապարտեզ
Արամյանցի դղյակ և հյուրանոց
Մեծ Այրում
Մատուռ
Պուրակ
Խաղահրապարակ
Մեծ Այրում

Նկարագրութուն

Մեծ Այրում գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում, Ալավերդի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 700 մետր բարձրության վրա, կլիման՝ բարեխառն լեռնային։ Բարեխառն կլիմայական պայմանները և բնությունը  բարենպաստ պայման են հանդիսանում  էկոտուրիզմը զարգացնելու համար:

Գյուղը գազաֆիկացված է, առկա է ոռոգման համակարգ։ Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել, տրամադրվել է նոր գույք։ Լուծված է ջրի խնդիրը, կառուցվել է ներքին ցանց։  Կատարվել են փողոցային լուսավորության, կանգառների տեղադրման աշխատանքներ։ Լուծված է նաև տրանսպորտի հարցը, ճանապարհներն ասֆալտապատված են։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց՝ Սմարթ սենյակով,
  • մանկապարտեզ,
  • «Այրում» սոցիալական զարգացման հիմնադրամ,
  • հանդիսության սրահ,
  • բուժմանկաբարձական կետ,
  • Հայփոստ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղագործությամբ և երկրագործությամբ։ Բարենպաստ կլիմայի շնորհիվ գյուղում աճում է ամեն ինչ, բացի ցիտրուսային բույսերից: Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 739,46 հա:

Բնակավայրում կա՝ 

  • չորանոցային տնտեսություն,
  • անասնաֆերմա,
  • կոոպերատիվ՝ միրգ արտադրողների միություն,
  • ինտենսիվ այգիներ՝ 15 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է, որը կառուցվել է 1621 թվականին։ 

Գյուղում կա մատուռ, տուրիստական կենտրոն՝ Green Camp, հանգստյան տուն։ Բնակավայրում է գտնվում վերջին շրջանում զբոսաշրջային ամենահայտնի ուղղություններից համարվող Արամյանցի դղյակը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 918 541
վարչական ղեկավար՝ 
+374 77 818 837