Մեծ Մասրիկ

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2026

2785

Հեռավորությունը մարզկենտրոնից

80

Հեռավորությունը Երևանից

178

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Մեծ Մասրիկ
Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Նոր կառուցվող մշակույթի տուն
Խաղահրապարակ
Եկեղեցի
Ջերմոցներ
Մուտք
Գետ
Մեծ Մասրիկ
Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Նոր կառուցվող մշակույթի տուն
Խաղահրապարակ
Եկեղեցի
Ջերմոցներ
Մուտք
Գետ

Նկարագրութուն

Մեծ Մասրիկ գյուղը տեղակայված է Վարդենիսից դեպի հյուսիս-արևելք, Սևանա լճից 15 կմ և Սոթքից 7 կմ հեռավորության, ծովի մակերևույթից 1960մ բարձրության վրա:

Ապահովված է շուրջօրյա ջրով, գազաֆիկացված է, առկա է գիշերային լուսավորություն, ոռոգման համակարգ։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է ոռոգման ջրի ջրագիծը։ Բնակավայրում արևային պանելներ են տեղադրվել։ 

Գյուղի ամբողջ վարչական տարածքը գտնվում է հարթ ռելիեֆի վրա, որտեղ հիմնականում վարելահողեր են:

Հիմնակառուցվում է Մեծ Մասրիկի մշակույթի տունը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցն,
  • մանկապարտեզ,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն,
  • մշակույթի տուն,
  • կերպարվեստի ստուդիա։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Զարգացած է անասնապահությունը, դաշտավարությունը: Մարդիկ հիմնականում աշխատում են կամ իրենց տնտեսություններում կամ զբաղված են հանրային ծառայության ու սպասարկման տարբեր ոլորտներում:

Գյուղն ունի՝ 

  • գազալիցքավորման կայան,
  • սննդի սպասարկման կետեր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Մեծ Մասրիկը հայկական իշխանանիստ-մելիքանիստ ավան էր։ XIV-դարի վերջում այստեղ հիմնվեց առաջին հայ մելիքությունը (իշխանությունը)՝ Սոթքի Մելիք-Շահնազարյանների իշխանական տոհմը։ Գյուղում մինչ օրս պահպանվել է մելիքական հանգստարանը՝ մի շարք յուրօրինակ տոհմական խաչքարերով։ 


Մեծ Մասրիկ բնակավայրում են գտնվում 10-12-րդ դարերի եկեղեցու ավերակները, հեթանոսական շրջանի դամբարանադաշտեր, նոր ժամանակների հուշարձաններ։


Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 404 151
համայնքապետարան՝ 0269-22031
[email protected]