- դպրոց,
- գրադարան,
- արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
- մշակույթի տուն,
- բուժկետ,
- մանկապարտեզ,
- զբոսաշրջային կայանատուն,
- հյուրատուն,
- հանդիսությունների սրահ,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Կաթսայաջուր կամ Ղազանչի գետի հովտում, մեղմաթեք սարավանդում` ծովի մակարդակից 1990 մ բարձրության վրա:
Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնցից մեկը հայտնի է որպես Թթու ջուր: Կա արհեստական լիճ, որտեղ գյուղացիները զբաղվում են ձկնորսությամբ։ Ջրարբիացվել են գյուղի հեռագնա արոտավայրերը։
Մեծ Սեպասարում կառուցել են հովվի կացարաններ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նաև ջրագիծ է անցկացվել, լուծվել է գիշերային լուսավորության հարցը։ Բարեկարգվել են ճանապարհները։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։