Մեղվահովիտ

Մարզ

Լոռի

Համայնք

Տաշիր

Բնակչության թիվ առ 2026

121

Հեռավորությունը մարզկենտրոնից

63

Հեռավորությունը Երևանից

168

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Մեղվահովիտ բնակավայրը տեղակայված է Տաշիր քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1670 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը` զով:

Գյուղի հյուսիսում գտնվում է «Հովդարա» սարը, որը հայտնի է իր խմելու ջրի պաշարներով:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բնակավայրերի ալպիական արոտավայրերից ստացված կաթը հրաշալի հումք է հոլանդական, շվեյցարական և «Լոռի» տեսակի պանիրների համար:

Գյուղի հողային ֆոնդը 1428,16 հա է։ Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1227,00 հա, որից`

  • խոտհարք` 478 հա
  • արոտ` 674 հա,
  • այլ հողատեսք` 74 հա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի, գյուղատեղիների, մատուռի, դամբարանների (մ.թ.ա. 2-րդ – 1- ին հազարամյակներ), քարայրի, կամրջի, ջրաղացների, գերեզմանոցների հետքեր:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37498566686