- դպրոց (բարեկարգված),
- ակումբ,
- գրադարան,
- բուժկետ,
- կապի հանգույց,
- համայնքային կենտրոն։
Նկարագրութուն
Մեղրաշատ գյուղը գտնվում է Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Ախուրիկ գետի վերին հոսանքում, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։
Գյուղում լավ զարգացած է անասանապահությունը, մեղվաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, կան շատ բերրի այգիներ։ Մարզադահլիճի վերակառուցման շինաշխատանքներ են կատարվում։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Մեղրաշատում մեծ է սերը ֆուտբոլի նկատմամբ: Կա թիմ, որը հանդես է գալիս նաև Հայաստանի փոքրերի հավաքականում։