Մեղրի

Մարզ

Սյունիք

Համայնք

Մեղրի

Բնակչության թիվ առ 2026

4126

Հեռավորությունը մարզկենտրոնից

84

Հեռավորությունը Երևանից

376

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Մեղրի
Արվեստի դպրոց
Աղբյուր
Բասկետբոլի դաշտ
Գետ
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
Դպրոց
Դպրոց
Եկեղեցի
Զբոսայգի
Թումո կենտրոն
Մեղրի
Խաղահրապարակ
Կասկադ
Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
Մեղրի
Հիվանդանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրատուն
Հուշարձան
Հուշարձան
Ճանապարհ
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Եկեղեցի
Եկեղեցի
Հուշարձան
Մեղրի
Ֆուտբոլի դաշտ
Մեղրու բերդ
Մեղրի
Արվեստի դպրոց
Աղբյուր
Բասկետբոլի դաշտ
Գետ
Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
Դպրոց
Դպրոց
Եկեղեցի
Զբոսայգի
Թումո կենտրոն
Մեղրի
Խաղահրապարակ
Կասկադ
Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն
Մեղրի
Հիվանդանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրանոց
Հյուրատուն
Հուշարձան
Հուշարձան
Ճանապարհ
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Եկեղեցի
Եկեղեցի
Հուշարձան
Մեղրի
Ֆուտբոլի դաշտ
Մեղրու բերդ

Նկարագրութուն

Մեղրին գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան տարածքում։ Մեղրիի միջով է հոսում նույնանուն գետը: Այն Սյունիքի մարզի հարավային սահմանապահ քաղաքներից է, որը տարածված է Մեղրի գետի աջ և ձախ ափերին, որոնք կոչվում են Մեծ և Փոքր թաղեր։ Քաղաքը պետական սահմանով և մայր Արաքս գետով բաժանվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այստեղով է անցնում նաև Իրան-Հայաստան գազատարը:

Քաղաքի կլիման չոր և մերձարևադարձային է։ Այստեղից է սկսվում Հայաստանի գարունը, իսկ աշունը ամենաուշն է հրաժեշտ տալիս։ Ամառն այստեղ շոգ է, իսկ ձմեռը` ոչ ձյունառատ։ Երբեմնի գյուղ էր, հետո ավան: Մեղրի բնակավայրը 1984 թվականից է ստացել քաղաքի կարգավիճակ։

Այստեղ աճում են անուշաբույր և քաղցրահամ մրգեր։ Վերջին տարիներին թուզ, նուռ, սերկևիլ, խաղող, դեղձ մրգատեսակներին ավելացել են մերձարևադարձային կուլտուրաներ` արքայանարինջ, կիվի, զեյթուն և այլն։ 

Մեղրի ժամանած հյուրերը կարող են հյուրընկալվել կահավորված և բոլոր հարմարություններով մասնավոր տներում, ճաշակել հայկական խոհանոցի համեղ ուտեստներ։ Առաջիկայում կկառուցվի հիվանդանոցի նոր տիպային շենք։ Կառուցվում է ագրոշուկան և կայանատեղին, վերանորոգվում է քաղաքային զբոսայգին և մանկապարտեզը։ Մեղրիում լուծված է նաև ջրի հարցը։
Կառավարությանն սուբվենցիոն ծրագրով լուծվել է տրասնպորտի խնդիրը։ Լուծվել է գազաֆիկացման հարցը։ Մեղրիում ջրավազաններ են կառուցվել, նախատեսվում է ջրամբար կառուցել։ 

Մեղրիի մշակութային կյանքի, կենցաղավարության վրա մեծ ազդեցություն է թողել Ագուլիսի սոցիալ-մշակութային կյանքը։  Հեռախոսային և ինտերնետային կապերը գործում են առանց խնդիրների։

Այստեղ ստեղծվել է «Արևիկ» դպրոցը, որն արտադպրոցական ծառայություն է մատուցում տարածաշրջանի բոլոր երեխաներին։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • երաժշտական դպրոց,
  • քոլեջ,
  • նախակրթարան,
  • մշակույթի պալատ,
  • բանկեր,
  • Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղ,
  • քաղաքային մարզադաշտ՝ իր բացօթյա լողավազանով,
  • ռեստորանային համալիրներ,
  • արվեստի մանկական դպրոց,
  • գրադարանային համակարգ,
  • Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Մեղրիի մասնաճյուղը, որի շենքում տեղակայված է նաև թանգարան,
  • Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Մեղրեցիների հիմնական զբաղմունքը այգեգործությունն է, թարմ և չորացրած մրգերի իրացումը:
Հողեր (ընդամենը)`3201 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 1856 հա, որից վարելահող` 77 հա, բազմամյա տնկարկ` 78 հա, խոտհարք` 2 հա, այլ հողատեսք`1699 հա:

Բնակավայրում գործում է՝ 

  • սպառողական կոոպերացիա,
  • պահածոների գործարան (արտահանում է միջազգային շուկա),
  • գինու գործարան,
  • «Մեղրու ճանշին ձեռնարկություն» ՍՊԸ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Մեղրին յուրօրինակ է իր պատմական ու մշակութային կառույցներով: Հնամենի ամֆիթատրոնի տեսք ունեցող քաղաքին առանձին հմայք են տալիս և իրենց ճարտարապետական արտահայտչամիջոցներով աչքի են ընկնում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի շենքը,  Սբ. Աստվածածին եկեղեցին, Սբ. Հովհաննես եկեղեցին, ժողովրդական անվանմամբ Անապաստանաց վանքը, Մեղրիի բերդի 6 աշտարակները, որոնցից այժմ կանգուն են 2-ը, դարավոր չինարիների պուրակը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան` +374 28 643 500 
համայնքի ղեկավար` +374 98 881 402