- դպրոց /վերանորոգված/,
- մշակույթի տուն,
- գրադարան,
- գյուղական բժշկական ամբուլատորիա,
- վարչական շենք,
- Հայփոստի բաժանմունք,
- մանկապարտեզ։
Նկարագրութուն
Գտնվում է ՀՀ պետական սահմանից՝ 1.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 1000 մ բարձրության վրա, կլիմայական բարեխառն գոտում։
Գազաֆիկացված է։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։
ՄԱԿ-ը Մովսեսում դիմակայունության բարձրացման ծրագիր է իրականացնում՝ լուծում տալով համայնքի խնդիրներին։ Պլանավորվում է նոր մանկապարտեզ բացել։ Բարեկարգվել է Մովսես-Այգեպար ճանապարհը: