Յաղդան

Մարզ

Լոռի

Համայնք

Լոռի Բերդ

Բնակչության թիվ առ 2026

241

Հեռավորությունը մարզկենտրոնից

42

Հեռավորությունը Երևանից

142

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Համայնքային կենտրոն
Եկեղեցի
Զբոսայգի
Յաղդան
13-րդ դարի կամուրջ
Գետ
Դպրոց
Համայնքային կենտրոն
Եկեղեցի
Զբոսայգի
Յաղդան
13-րդ դարի կամուրջ
Գետ

Նկարագրութուն

Յաղդան գյուղը հիմնադրվել է 1821 թվականին: Գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ արևելք, Ձորագետի ձախ կողմում, ծովի մակերևույթից՝ 1350 մ: Գյուղը շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի բնական աղբյուրներ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ 

Յաղդան բնակավայրում, որպես Հայաստանի Հանրապետության միակ հունական գյուղի՝ պահպանվել է հունական կոլորիտը: Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • փոստային բաժանմունք,
  • մշակույթի տուն,
  • բուժկետ,
  • գրադարան,
  • համայնքային կենտրոն (ապահովում է երեխաների և երիտասարդների ժամանցն ու զբաղվածությունը)։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1118,33 հա, որից՝

  • 79,19 հա՝ անտառային,
  • 13,15 հա՝ ջրային:

Յաղդան բնակավայրն ունի 250 հա վարելահող, որից՝ 130 հա ջրդի են, բնակավայրում տեղադրված են հակակարկտային կայաններ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XVII դ.), մատուռներ, միջնադարյան կամուրջ, գյուղատեղիներ, ինչպես նաև այստեղ է գտնվում 13-րդ դարի կամուրջ, Կարմիր խաչ (13-14 դդ.) և սբ. Պողոս (1862 թ.) եկեղեցիները, սբ. Գրիգոր մատուռը:

Յաղդանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, որպեսզի բնակավայրում զարգանա էկոզբոսաշրջությունը: Բնակավայրում կան բոլոր նախադրյալները, որպեսզի այստեղ զարգանա նաև էքստրեմալ տուրիզմը: Զորագետի կիրճին մոտ գտնվելը կարևոր նախադրյալ է «զիփլայն» և ճապանուղի կառուցելու համար։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝  +374 25 660 063
վարչական ղեկավար` 
+374 93 891 312