Նավուր

Մարզ

Տավուշ

Համայնք

Բերդ

Բնակչության թիվ առ 2026

1105

Հեռավորությունը մարզկենտրոնից

78

Հեռավորությունը Երևանից

211

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նավուր
Դպրոց
Մանկապարտեզ
Բուժկետ
Մշակույթի տուն
Նավուր
Նավուր
Նավուր
Նավուր
Դպրոց
Մանկապարտեզ
Բուժկետ
Մշակույթի տուն
Նավուր
Նավուր
Նավուր

Նկարագրութուն

Տավուշի մարզի Նավուր գյուղը հիմնվել է 200 տարի առաջ: Հեռավորությունը մարզկենտրոն Իջևան քաղաքից կազմում է 78 կմ,  ՀՀ պետական սահմանից՝ 13 կմ: Ծովի մակարդակից բարձր է 1490 մ։ Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19 C է, ձմռանը՝ -3 C։ 

Գյուղը գազաֆիկացված է, ունի ֆիքսված հեռախոսակապ։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • մշակույթի տուն,
  • բուժկետ,
  • համայնքային կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի բնակչության զբաղմունքը ինչպես նախկինում, ներկայումս նույնպես անասնապահությունն է, բուսաբուծությունն ու հողագործությունը:

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 8831.7 հա, որից՝

  • 1196 հա՝ արոտներ,
  • 287 հա՝ վարելահողեր:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Պատմամշակութային կոթողներ՝ հնավայրեր, կիկլոպյան ամրոցների հետքեր, դամբարանադաշտեր, ամրոցներ:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 26 723 779
վարչական ղեկավար՝ 
+374 94 877 609