- ակումբ-գրադարան,
- վարչական շենք։
Նկարագրութուն
Գտնվում է Խոտանան գետի հովտում՝ ծովի մակարդակից 1100-12000 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 8-9 կմ դեպի հյուսիս։ Բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց, Տավրուս և Վերին Խոտանան բնակավայրերի հարևանությամբ:
Գյուղում ամառը երկար է ու տաք, իսկ ձմեռը՝ կարճատև ու մեղմ: Ներքին Խոտանանում ջրի խնդիր չկա, ճանապարհները բարեկարգված են։ Գյուղը լուսավորված է LED լուսատուներով, առաջիկայում պլանավորվում է կառուցել լրիվ նոր վարչական շենք, վերակառուցվել է գրադարանը։
Այստեղ ջրագիծ է անցկացվել, բարեկարգվել են տան տանիքները, ավտոկայանատեղիներ են կառուցվել։ Գյուղն ունի իր հանգստյան գոտին և տաղավարները։
Ներքին Խոտանանում կարգավորվել է բնակիչների խմելու ջրի կանոնավոր ու շուրջօրյա մատակարարման խնդիրը՝ բարելավելով գյուղացիների սանիտարահիգիենիկ և սոցիալական պայմանները։