- դպրոց,
- ակումբ-գրադարան։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 15 կմ հարավ, Այրիգետի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 1920-1980 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 124 կմ։
Նժդեհ գյուղը ոռոգման ջուր ստանում է Այրի գետից։ Այստեղ գործում է նաև փոքր ՀԷԿ: Նժդեհի համար խողովակ է տրամադրվել, աղբյուրի խմելու ջուրը հասցվել է գյուղ: Նժդեհ գյուղում 5 աղբյուր կա։ Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4 կմ ճանապարհը վերանորոգվել է: Նժդեհն ապահովվել է արտաքին լուսավորությամբ։
Այստեղ առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից ավտոբուսներ և վերականգնել տրանսպորտի աշխատանքը, համապատասխան պայմաններ ստեղծել գյուղատնտեսության համար։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։