Նոյեմբերյան

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

6005

Հեռավորությունը մարզկենտրոնից

55

Հեռավորությունը Երևանից

195

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Սրբավայր
Նոյեմբերյան
Ստադիոն
Նոյեմբերյան
Նոյեմբերյան
Նոյեմբերյան
Հուշահամալիր
Մանկապարտեզ
Հիվանդանոց
Դպրոց
Սրբավայր
Նոյեմբերյան
Ստադիոն
Նոյեմբերյան
Նոյեմբերյան
Նոյեմբերյան
Հուշահամալիր
Մանկապարտեզ
Հիվանդանոց

Նկարագրութուն

Նոյեմբերյան քաղաքը գտնվում է մարզկենտրոն Իջևանից՝ 55 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Տարածքին հատուկ է տաք, չափավոր խոնավ, բարեխառն կլիման, մեղմ ձմեռով:Հանրապետության ամենակենսական տարածքն է, քանի որ այնտեղով է անցնում Վրաստանի և արտաքին աշխարհի հետ կապող երկաթուղին ու մայրուղին, այնտեղով է Հայաստան մտնում գազատարը: 

Նոյեմբերյանում տարածված է սպորտը, մասնավորապես՝ ըմբշամարտը, վոլեյբոլը, արևելյան մարտարվեստի տարբեր ոճերը, շախմատը և այլն։ Տարածքում կան երկաթի բովեր, պղնձի երևակումներ, սպիտակ ֆելզի տիպաշարներ և հանքային ջրեր։ 

Նոյեմբերյանի պետական քոլեջում բացվել է «Տեխնոտուփ» ուսումնական կենտրոնը։ Ուսանողները կսովորեն համակարգչային ծրագրավորման հիմունքներ, կզարգացնեն նորարարական տեխնոլոգիաների ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • երաժշտական, գեղարվեստի, սպորտի դպրոցներ,
  • մանկապարտեզներ,
  • վարժարան,
  • մշակույթի տուն,
  • ուսումնական կենտրոն,
  • կինոթատրոն,
  • հեռուստաընկերություն,
  • բժշկական կենտրոն,
  • փոստի բաժանմունք,
  • կապի հանգույց,
  • ոստիկանության բաժին,
  • համայնքապետարան,
  • արհեստագործական պետական քոլեջ,
  • Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական ներառման հարցերով զբաղվող ՀԿ,
  • ատամնաբուժական և ախտորոշիչ կենտրոններ,
  • արտակարգ իրավիճակների հերթապահ մաս,
  • գրադարաններ,
  • մանկապատանեկան մարզադպրոց,
  • մարզամշակութային կենտրոն,
  • պետական քոլեջ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հողագործությամբ, արհեստներով, շինարարությամբ, զբաղված է պետական և մասնավոր սպասարկման ոլորտներում։

Այստեղ մշակում են հացահատիկ, ծխախոտ, բանջարեղեն և կերային կուլտուրաներ:

Քաղաքը հայտնի է իր դեղձով։ Կարևոր դեր ունի կաթնամթերքի, հատկապես պանրի արտադրությունը:

Բնակավայրում կա՝

  • սննդի պահածոյացման, կաթնամթերքի մշակման և գինու (Բերդավան) գործարաններ,
  • կահույքի արտադրամասեր,
  • պլաստմասե առարկաներ և մոմեր արտադրող ընկերություններ,
  • սուպերմարկետներ, խանութներ,
  • հյուրանոցներ,
  • ռեստորաններ,
  • բջջային օպերատորների սպասարկման կետեր,
  • դեղատներ,
  • նոտարական գրասենյակներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Քաղաքում կան դամբարանադաշտ, խաչքարեր, հուշաղբյուրներ, մատուռ, հուշարձան, եկեղեցի։ Նոյեմբերյանում հայտնաբերվել են երեք կիկլոպյան ամրոցներ։ Նույն ժամանակաշրջանի մեկ այլ եկեղեցի՝ Մշկավանքը, լավ պահպանված է:

Նոյեմբերյանն ունի 1903 թ.-ի Սուրբ Սարգիս եկեղեցին, հս. մասում «Թփի դաշ» ամրոցը, 2 կմ հյուսիս-արևելք՝ Բերդատեղի ամրոցը, 2 կմ հարավ-արևմուտք «Ջուխտակեղցի» եկեղեցին (XIII-XIV դարեր)։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ 0266-22703, 0266/22393
[email protected]
համայնքի ղեկավար՝ +374 93 006 020