- դպրոց,
- բուժական մանկաբարձական կետ, որը փոխարինում է առողջության կենտրոնին։
Նկարագրութուն
Նորաբակ գյուղը գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք։ Բնակեցվել է 5-րդ դարից, Նորաբակ է վերանվանվել 1991 թ.: Բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։
10 բիզնես նախաձեռնություններ ստացել են աջակցություն, գյուղմթերքի վաճառքի համար կառուցվել է լոգիստիկ կենտրոն:
Գյուղում ծրագիր է անցկացվում վերազինված, նոր կրթական համալիր ստեղծելու համար՝ իր նախակրթարանով։ Կհիմնվի ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան, որը կմիավորի բնակավայրերի դպրոցների երեխաներին՝ ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելով ուսումնական պրոցեսը։ Արդիականացվել է փողոցային լուսավորությունը։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է ոռոգման ջրի ջրագիծը։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից գյուղում իրականացվում են մի շարք բարեփոխումներ։
Նորաբակ գյուղը անասնապահությամբ և կաթի վերամշակումով զբաղվելու լավագույն վայրերից մեկն է հանրապետությունում։