- դպրոց,
- գրադարան,
- ակումբ,
- բուժկետ,
- մարզադաշտ։
Նկարագրութուն
Նորաշենիկ գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք, գտնվում է ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրության վրա: Ներկայիս Նորաշենիկը համեմատաբար նոր գյուղ է, այստեղից էլ՝ Նորաշենիկ (Նոր շեն) անունը:
Գործում են ջրամատակարարման և ոռոգման համակարգերը։ Նորաշենիկն ունի վերանորոգված խաղադաշտ, ամբողջությամբ վերանորոգվել են գյուղի տների տանիքները և վարչական շենքը։
Նորաշենիկում ավանդաբար կազմակերպվում է «Կորկոտի փառատոն»․ սա ապահովում է գյուղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից։