- դպրոց,
- նախակրթարան,
- գյուղապետարան,
- բուժկետ,
- ակումբ,
- համայնքային կենտրոն,
- փոստի բաժանմունք,
- մանկապարտեզ,
- մշակույթի տուն,
- գրադարան,
- նորակառույց մարզադաշտ։
Նկարագրութուն
Նորաշեն գյուղի հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոնից՝ 63 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ, բնակավայրը ծովի մակերևույթից ունի 1575 մ բարձրություն: Գյուղը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղը հիմնադրվել է 1835 թ.։ Գյուղը գտնվում է Ղմշկուտ և Շլորկուտ վայրերից հյուսիս, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1240 մ։ Գտնվում է բարեխառն գոտում, ամռանը՝ + 29 C, ձմռանը՝ - 30 C։
Նորաշեն գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է, խմելու ջրագծերը վերանորոգվել են, փողոցները ասֆալտապատ են, կա ակումբ, որտեղ հավաքվում են գյուղի մարդիկ, ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, լուսավորությամբ: Նորաշենում նոր նախակրթարան է կառուցվել։ Ձեռք է բերվել գյուղտեխնիկա։
Խոշոր աջակցության ծրագրեր են անցկացվում ՄԱԿ-ի և ՀՕՖ-ի կողմից։