Նոր Ազնաբերդ

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Վայք

Բնակչության թիվ առ 2026

143

Հեռավորությունը մարզկենտրոնից

42

Հեռավորությունը Երևանից

164

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Գետ
Խաղահրապարակ
Կավճի արտադրամաս
Հուշարձան
Ճանապարհ
Գետ
Խաղահրապարակ
Կավճի արտադրամաս
Հուշարձան
Ճանապարհ

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից բարձր է 1630 մ։ Գյուղի միջով անցնում են Ճահուկ և Լվիս կոչվող գետակները։ Մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության համար․ ջերմությունն ու տեղումները բավարար քանակի են։ Բնակավայրը հարուստ է տարբեր բուսատեսակներով, որոնք օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման և այլ դեղերի ստացման նպատակով։

Գյուղն ամբողջությամբ լուսավորված է։ Ճանապարհն ասֆալտապատ է, ոռոգման, խմելու ջրի խնդիր գյուղում չկա։ Երեխաների՝ մանկապարտեզ և դպրոց /Խնձորուտ բնակավայր/ հաճախելու գործընթացն իրականացվում է Վայքի համայնքապետարանի միջոցներով։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • բուժկետ,
  • երիտասարդական կենտրոն,
  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Բնակավայրի բնական ռեսուրսներն են բնատարածքը /տարածքային ռեսուրսներ/, կլիմայական պայմանները, ջրային պաշարները, հողային, բուսական, կենդանական, ռեսուրսները:

Բնակավայրում մշակովի հողերը տալիս են բնակչության անհրաժեշտ սննդամթերքի 70%-ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10%-ը։ Բնակիչները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումն իրականացնում են սեփական տնտեսություններում։

Տնային տնտեսությունների թիվը՝ 44։

Բնակավայրում գործում է կավճի արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կան հանգստի և զբոսաշրջության բարենպաստ վայրեր։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 77 700 612
համայնքապետարան՝ +374-98992894