Շահումյան

Մարզ

Լոռի

Համայնք

Վանաձոր

Բնակչության թիվ առ 2026

2491

Հեռավորությունը մարզկենտրոնից

9

Հեռավորությունը Երևանից

132

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Շահումյան բնակավայրը գտնվում է Վանաձոր-Դիլիջան մայրուղու 1-ին կիլոմետրի աջ ու ձախ կողմում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450-1800մ բարձրության վրա, վարչական տարածքում են գտնվում Մայմեխ և Թեժ լեռ սարերը։ Բնակավայրը անտառամերձ է, հիմնականում սոճիներով շրջապատված։ Շահումյանով են հոսում Տանձուտ և Ղարփի գետերը։ Բնակավայրը հարուստ է սառնորակ աղբյուրներով։

Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է ՝ ձմեռը մեղմ, ամառը՝ զով, տեղումների քանակը առատ՝մարտ-հուլիս ամիսներին։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • ամբուլատորիա
  • գրադարան
  • համայնքային կենտրոն՝ երգի, պարի, կավագործության, գեղանկարչության խմբակներով

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։

Բնակավայրն ունի 160 հա վարելահող և 1550 հա խոտհարք, ինչպես նաև 2900 հա արոտավայր։

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղմաբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անսասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Գյուղում գործում են պահածոների գործարան, քարի մշակման արտադրամաս և կաթի վերամշակման արտադրամաս:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շահումյան բնակավայրում է գտնվում 2014թ. կառուցված Սբ. Հակոբ եկեղեցին, Ազատամարտիկների պուրակը, հուշաքար նվիրված Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, ինչպես նաև ՀՀ Անկախության օրվան նվիրված հուշաքար:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493781455