- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժամբուլատորիա,
- վարչական շենք,
- մշակույթի տուն,
- գրադարան։
Նկարագրութուն
Շաղատը գտնվում է ծովի մակարդակից 1750 մետր բարձրության, մարզկենտրոն Կապանից՝ 123 կմ հեռավորության վրա։ Որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռ վաղ միջնադարում։
Շաղատ գյուղն ընդգրկված է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրում։
Գյուղում կա ջրամատակարարում, ոռոգման ջուր: Գյուղում կան մի քանի ՀԷԿ-եր։ Շաղատ բնակավայրում ընթանում են խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգման աշխատանքներ։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։