- դպրոց,
- մանկապարտեզ,
- գյուղապետարան։
Նկարագրութուն
Գտնվում է Որոտանի վրա կառուցված Շամբ ջրամբարի հյուսիսային ափին՝ ծովի մակարդակից 1340-1400 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 25 կմ դեպի հարավ-արևելք։ Ներկայիս գյուղը վերահիմնադրվել է 1962-1963 թվականներին որպես Շամբի ՀԷԿ-ի բանավան:
Շամբն ունի բերրի դաշտեր, ջրամբարը լուծում է նաև ոռոգման հարցը։ Շամբում կան բազմաբնակարանային շենքեր: Բնակիչներից շատերը աշխատում են ՀԷԿ-ում, ջրամբարի պատվարում, պահածոների և հանքային ջրերի գործարանններում։
Վերանորոգվել է Շամբի մանկապարտեզը, երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանի գույքը:
Վաղատինում կրթահամալիր է բացվել, որտեղ կհաճախեն նաեւ Շամբի աշակերտները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը։