Շամլուղ

Մարզ

Լոռի

Համայնք

Ալավերդի

Բնակչության թիվ առ 2026

509

Հեռավորությունը մարզկենտրոնից

71

Հեռավորությունը Երևանից

205

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Շամլուղ
Շամլուղ
Ճանապարհներ
Եկեղեցի
Պղնձի հանքավայր
Հանդիսությունների սրահ
Ֆուտբոլի դաշտ
Հայփոստ
Շամլուղ
Զբոսայգի
Զբոսայգի
Խաղահրապարակ
Պուրակ
Շամլուղ
Դպրոց
Շամլուղ
Շամլուղ
Ճանապարհներ
Եկեղեցի
Պղնձի հանքավայր
Հանդիսությունների սրահ
Ֆուտբոլի դաշտ
Հայփոստ
Շամլուղ
Զբոսայգի
Զբոսայգի
Խաղահրապարակ
Պուրակ
Շամլուղ

Նկարագրութուն

Շամլուղ քաղաքը գտնվում է մարզկենտրոնից 71 կմ հյուսիս-արևելք, Լալվար սարի ստորոտում՝ Դեբեդի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1200-1300 մ բարձրության վրա, դիրքը՝ հյուսիս – արևելք: Գտնվում է նախալեռնային գոտում, տարածքը՝ 65 քառ. կմ է: Բնակավայրում հիմնականում մեղմ, զով ամառ և տաք ձմեռ է լինում:

Շամլուղի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը, Ջիլիզայի անտառային տնտեսությունը:

Շամլուղը Լոռու հանքարդյունահանող բնակավայրերից է։ Ունի 20 պղնձահանք։ 

Բնակավայրը գազաֆիկացված է։ Քաղաքի կարգավիճակ ունի։ 28 կմ ջրագիծ է կառուցվել։ Բարենորոգվել է դպրոցի տանիքը, դպրոց տանող ճանապարհը, զբոսայգին, կատարվել են փողոցային լուսավորության, կանգառների տեղադրման աշխատանքներ։  Շամլուղում նոր մանկապարտեզ է բացվել, կառուցվել է զրուցարան։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժամբուլատորիա,
  • փոստ,
  • քաղաքապետարան,
  • հանդիսությունների սրահ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության մի մասն աշխատում է Շամլուղի պղնձամոլիբդենային հանքավայրում և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ, փայտահատությամբ, մասամբ՝ հողագործությամբ։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 353, 67 հա, որից՝

  • 8,52 հա՝ հատուկ նշանակության,
  • 5926,06 հա՝ անտառային:

Բնակավայրում գործում է՝ 

  • պահածոյի գործարան,
  • հանքավայրեր,
  • անասնաֆերմա։



Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը, որն ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների և վրաց աղբյուրներում հանդիպող Մանիցգոմ քաղաքին։

Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ է, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել։ Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։  Շամլուղից 4 կմ հյուսիս- արևմուտք գտնվում է Սատանի վանքը՝ 13-րդ դ.։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 91 503 060
համայնքապետարան՝  0253-2-41-00