Շամուտ

Մարզ

Լոռի

Համայնք

Թումանյան

Բնակչության թիվ առ 2026

261

Հեռավորությունը մարզկենտրոնից

59

Հեռավորությունը Երևանից

180

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Պուրակ
Կանգառասրահ
Շամուտ
Շամուտ
Անտառ
Հուշարձան
Տաղավար
Դպրոց
Պուրակ
Կանգառասրահ
Շամուտ
Շամուտ
Անտառ
Հուշարձան
Տաղավար

Նկարագրութուն

Գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան մասում, Մարց գետի աջափնյա լեռնակողին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1560 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը սահմանակից է Լորուտ և Աթան գյուղերին: Շամուտում ավարտին են հասցվել ջրատարի վերանորոգման աշխատանքները։

Թումանյան համայնքում սկսել է գործել երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնը։ 2022 թ. Շամուտն ավելացել է ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի շահառու համայնքների թվին՝ հնարավորություն ընձեռելով գյուղի երիտասարդներին ժամանակակից բազմակողմանի կրթություն ստանալ, իսկ բնակիչներին՝ մասնակցել կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին ու օգտվել կենտրոնի Մանկան զարգացման անկյան, հոգեբանական և սոցիալական աշխատանքի ծառայություններից։ 

Բնակավայրի տարածքում կան ածխի հանքավայրեր, որոնք չեն շահագործվում: Գյուղը շրջապատված է անտառներով:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • վարչական շենք,
  • նախակրթարան,
  • 2 գրադարան,
  • ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 776,12 հա, որից 871,9 հա՝ անտառային, 69,30 հա՝ ջրային:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շամուտը հարուստ է պատմամշակութային արժեքներով։

Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են ամրոց (18 դ.), եկեղեցի (17 դ.), գյուղատեղի (13-17 դդ.) և Սբ. Սարգիս մատուռ (17 դ.)։  

Գյուղի հայտնի գտածոներից է ձիթաքարը։

 

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 77 949 240
վարչական ղեկավար`
+374 77 949 173