Շաքի

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

1130

Հեռավորությունը մարզկենտրոնից

102

Հեռավորությունը Երևանից

200

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոցի և մանկապարտեզի շենք
Վարչական շենք և մշակույթի տուն
Շաքիի ջրվեժ
Եկեղեցի
Գետ
Խաղահրապարակ
Դպրոցի և մանկապարտեզի շենք
Վարչական շենք և մշակույթի տուն
Շաքիի ջրվեժ
Եկեղեցի
Գետ
Խաղահրապարակ

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Գորիս ավտոճանապարհի աջ կողմում։ Ծովի մակարդակից բարձր է 1710 մ։ Բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը, որի վրա էլ գտնվում են Շաքիի ջրվեժը և Շաքիի ՀԷԿ-ը։ 

Ունի բարձրորակ բազալտի հանքեր: Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։ Ճանապարհն ասֆալտապատ է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • վարչական շենք,
  • ակումբ-գրադարան,
  • Հայփոստի բաժանմունք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։

Հողեր (ընդամենը)` 7400 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր`7165 հա, որից`

-վարելահող` 1377 հա,

-բազմամյա տնկարկ` 3 հա,

-խոտհարք` 45 հա,

-արոտ` 2514 հա,

-այլ հողատեսք` 3226 հա:

Բնակավայրն ունի ՀԷԿ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղը հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։ Շաքիի շրջակայքում պահմանվել են վանքի ավերակներ, խաչքար, մատուռ, ինչպես նաև Շամախիի բերդը՝ համանուն գյուղատեղիով։ Շաքիի ջրվեժը առասպելական պատմություն ունի, այն գյուղացիների հարստությունն է։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 323 330
վարչական ղեկավար`+374 94 447 564