Շենաթաղ

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

299

Հեռավորությունը մարզկենտրոնից

139

Հեռավորությունը Երևանից

234

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք և մանկապարտեզ
Մշակույթի տուն
Ֆերմա
Շենաթաղ
Գետ
Հուշարձան
Հուշարձան
Եկեղեցի
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Դպրոց
Վարչական շենք և մանկապարտեզ
Մշակույթի տուն
Ֆերմա
Շենաթաղ
Գետ
Հուշարձան
Հուշարձան
Եկեղեցի
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Սիսիանից մոտ 16 կմ հարավ-արևելք, Լորաձոր գետի հովտում, ծովի մակարդակից մոտ 1760 մ բարձրության վրա։ 

Շեն, հին գյուղերից է։ Խմելու և ոռոգման ջրի խնդիր չկա։ Ճանապարհները բարեկարգված են՝ ասֆալտապատ, գծանշված, ճանապարհային նշաններով, կա արտաքին լուսավորություն, հանքային աղբյուր: Գյուղում կա ՀԷԿ։

Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնում է շուրջ 13.7 կմ երկարությամբ  ճանապարհ, որը հիմնանորոգվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում։

Գյուղացիները կաթը հանձնում են հարևան Լոր գյուղի ընդունման կետ։ Գյուղապետարանից քիչ հեռու գտնվում է Սբ Մարտիրոս եկեղեցին։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մշակույթի տուն,
  • գյուղապետարան,
  • մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը: Բավականին զարգացած է մեղվաբուծությունը։

Հողեր (ընդամենը)` 7404 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր` 6998 հա, որից՝

-վարելահող`143 հա,

-խոտհարք` 69 հա,

-արոտ` 3694 հա,

-այլ հողատեսք`3092 հա:

Բնակավայրն ունի ՀԷԿ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի շրջակայքում են կառուցվել Տատան և Սագու ամրոցները։ Գյուղի կենտրոնում պահպանվել է սբ. Մարտիրոս եկեղեցին՝ կառուցված 1704 թվականին։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 28 323 330
վարչական ղեկավար` +374 98 040 557