- դպրոց,
- երաժշտական դպրոց,
- նախակրթարան,
- բուժհաստատություն,
- «ՇԵՆ» երիտասարդական կենտրոն։
Նկարագրութուն
Շինուհայրը Սյունիքի ամենամեծ գյուղն է։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության, մարզկենտրոն Կապանից 68 կմ հեռավորության վրա։
Շեն ու զարգացած լինելու հանգամանքով պայմանավորված գյուղը ստացել է իր անունը, այստեղ դեռ 1960-ականներից գործարաններ են կառուցվել։
Շինուհայրը գազաֆիկացված է, գյուղի ճանապարհները բարեկարգվել և հարթեցվել են։ Շինուհայրում մարդիկ հյուրատներ, սննդի կետեր են կառուցել և զբաղվում են առևտրով ու սպասարկման ոլորտով։ Բարեկարգվել է նաև Շինուհայրի նախակրթարանը, երաժշտական դպրոց է կառուցվել։