Շիրակամուտ

Մարզ

Լոռի

Համայնք

Սպիտակ

Բնակչության թիվ առ 2026

1821

Հեռավորությունը մարզկենտրոնից

31

Հեռավորությունը Երևանից

103

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Շիրակամուտ բնակավայրը գտնվում է Սպիտակ համայնքում՝ Փամբակ գետի վերին հովտում: Ծովի մակերևույթից բարձր է 1670մ։ Վարչական տարածքը կազմում է 2668,19հա, որից գյուղի բնակատեղը՝ 140հա:

Գյուղը սահմանակից է Մեծ Պարնի, Գեղասար, Կաթնաջուր և Գոգարան գյուղերին:

Բնակավայրով է անցնում Վանաձոր-Գյումրի ավտոմայրուղին և երկաթգիծը՝ Նալբանդ կայարանով:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ
  • երաժշտական դպրոց
  • բուժկետ
  • «Հայփոտ»-ի բաժանմունք
  • Լոռի «ՋՕԸ» /ջրօգտագործողների ընկերություն/

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Շիրակամուտ բնակավայրն ունի 542,17 հա վարելահող, 1456,87 հա արոտավայր: 

Հողագործության բնագավառում բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի, բանջարաբոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ։

Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը։ Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ։

Գյուղում գործում է նաև կարի ֆաբրիկա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շիրակամուտ գյուղում է գտնվում հայ առաքելական միջնադարյան եկեղեցին՝ Չիչխանավանքը կամ Սև վանքը: Այն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Շիրակամուտից մոտ 10 կմ հյուսիս արևմուտք է գտնվում Թռչկանի ջրվեժը, որը 2008 թվականին ընդգրկվել է բնական հուշարձանների ցանկում։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 23 73 34