Շիրակավան

Մարզ

Շիրակ

Համայնք

Անի

Բնակչության թիվ առ 2026

703

Հեռավորությունը մարզկենտրոնից

17

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Հրապարակ
Եկեղեցի
Կարի արտադրամաս
Խաչքար
Ցանքատարածություններ
Հուշարձան
Շիրակավան
Շիրակավան
Դպրոց
Հրապարակ
Եկեղեցի
Կարի արտադրամաս
Խաչքար
Ցանքատարածություններ
Հուշարձան
Շիրակավան
Շիրակավան

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։ Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո:

Գյուղն ունի բերրի դաշտեր, տրամադրվել է գյուղտեխնիկա։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • նախակրթարան,
  • բուժկետ,
  • հրապարակ՝ լողավազանով,
  • մշակույթի տուն,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 459 հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 66 և 457 հեկտար: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

Բնակավայրն ունի՝

  • գինեգործարան,
  • ջրամբար,
  • հնդկաձավարի արտադրության կոոպերատիվ կազմակերպություն,
  • շինարարական կազմակերպություն,
  • կարի արտադրամաս։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շիրակավանում է գտնվում Սբ. Մինաս մատուռը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 24 221 658
վարչական ղեկավար` 
+374 93 530 063   

[email protected]