Շիրակ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1086

Հեռավորությունը մարզկենտրոնից

7

Հեռավորությունը Երևանից

127

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արեվելյան մասում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1620 մ է։ Կլիման բարեխառն լեռնային է։ Շիրակում մանկապարտեզ է կառուցվել: Այն ունի բոլոր հարմարությունները։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ 

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Կատարվել է գազաֆիկացում, մանկապարտեզի կառուցում, ճանապարհի ասֆալտապատում։ Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։  Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Շիր կանալի ջրերով։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր, Գյումրի-Վանաձոր ճանապարհին մոտ տեղադիրք։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ (նոր կառուցված)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • վարելահող՝ 909 հա
  • արոտներ ՝ 350 հա
  • այլ հողեր՝ 391 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շիրակ բնակավայրում գտնվում է 1881 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցին։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 93 778 677