Շնող

Մարզ

Լոռի

Համայնք

Ալավերդի

Բնակչության թիվ առ 2026

2758

Հեռավորությունը մարզկենտրոնից

65

Հեռավորությունը Երևանից

245

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Շնող բնակավայրը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս-արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով: Համայնքը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում: Կլիման բարեխառն է, չափավոր ու մեղմ ձմեռներով, մոտիկ է չոր արևադարձայինին: Ծովի մակերևույթից բարձր է 670 մ-ով:

Գյուղը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով: Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատված են արգավանդ, բարեբեր հողատարածություններով:   

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց, որտեղ գործում է Արմաթ լաբորատորիա
  • Թումո կենտրոն
  • մանկական արվեստի դպրոց
  • մշակույթի տուն, որտեղ գործում են թաեքվանդոյի, շախմատի, մենթալ թվաբանության՝ աբակի, պարի, դհոլի խմբակներ
  • գրադարան
  • մանկապարտեզ
  • հայրենագիտական թանգարան
  • բժշկական ամբուլատորիա
  • փոստային բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության հիմնական եկամուտի աղբյուրը գյուղատնտեսությունն է, ինչպես նաև հանքարդյունաբերությունը։ 

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Շնողի վարչական տարածքում են գտնվում Կայծոն ամրոցի(10-րդ) միանավ եկեղեցու(10-րդ դ.) մնացորդները, Սուրբ Գևորգ (1893թ.) և Սուրբ Սարգիս (1894թ.) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը (1222թ.), Սուրբ Սարգիս մատուռը (17-րդ դ.), Ս.Նշան մատուռի մնացորդները (17-րդ դ.), Մանստևի վանքը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37477946342