- դպրոց,
- նախակրթարան,
- մոբայլ մանկապարտեզ,
- բուժկետ,
- համայնքային զարգացման կենտրոն,
- օդերևութաբանական կայան։
Նկարագրութուն
Շողակաթ գյուղը հիմնադրվել է 1810-ական թվականներին։ Գտնվում է Սևանա լճի ափից 200 մ հեռավորության վրա: Գյուղի միջով է անցնում Երևան-Սոթք ավտոճանապարհը և Երևան-Սոթք երկաթուղին։
Բնակլիմայական պայմանները շատ բարենպաստ են, տարվա կտրվածքով արևոտ օրերի քանակը բավականին շատ է, քիչ տեղումներով, չափավոր ցուրտ: Շողակաթի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ինտենսիվ այգեգործության, անասնաբուծության, գյուղատնտեսության այլ ճյուղեր զարգացնելու համար։
Շողակաթում բարելավվել են ճանապարհները, տեղադրվել են մի քանի հեկտար արևային ֆոտովոլտային կայաններ, լուսավորության ցանց, վերանորոգվել են գյուղի բազմաբնակարան շենքերը, ապահովված է արտաքին լուսավությամբ, ջրագծեր են կառուցվել։ Լուծվել է գազաֆիկացման հարցը։