- վերազինված, նորոգված դպրոց,
- մշակույթի տուն,
- բաց մարզադաշտ,
- նոր մանկապարտեզ։
Նկարագրութուն
Շվանիձորև գտնվում է Արաքսի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 640 մ բարձրության վրա, համարվում է Մեղրու տարածաշրջանի ամենաբարեկարգ գյուղերից մեկը։ Հայաստանի տաք գոտիներից է. կլիման նպաստավոր է, աճում է արևադարձային ցանկացած միրգ, բանջարեղեն։
Գյուղում նոր թափ է առել շինարարությունը։ Կառուցվել է ջրավազան, լուծվել է ջրի հարցը։ Ոռոգման հարցը լուծված է, աշխատում է կանոնավոր երթուղի։ Ունի արտաքին լուսավորություն։ Գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Շվանիձորում շատ մեծ նշանակություն է տրվում կրթությանը։
Գյուղում մինչև հիմա օգտագործում են մթա․10-րդ դարում կառուցված ուրարտական ջրուղիները։ Հայ գրող, հրապարակախոս Րաֆֆին ժամանակին այստեղ դպրոց է հիմնել, որի ավերակները մինչև այսօր պահպանվում են գյուղում։