Ոսկեհասկ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

1982

Հեռավորությունը մարզկենտրոնից

4

Հեռավորությունը Երևանից

127

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Ոսկեհասկը նախկինում եղել է ծովի հատակ, որի վառ ապացույցն է բլուրների վրայի ավազները։ Ք. ա. 2-1 հազարամյակներում Ոսկեհասկից 1 կմ դեպի հյուսիս եղել է ամրոց, իսկ շուրջը տարածվել է բնակավայր։

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Կատարվել է ոռոգման ցանցի նորոգում,մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները, մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ոսկեհասկն ունի խմելու ջրի նոր կառուցված համակարգ, որն ապահովում է շուրջօրյա ջրամատակարարում։  Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ 

Բնակիչները զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Այստեղ է գտնվում բավական խոշոր մեղվաբուծական տնտեսություն։



Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մարզադպրոց (վերակառուցված)
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ /նորակառույց/
  • ավտոլվացման կետ
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • Վարելահող՝ 1114 հա
  • Արոտավայր՝ 152 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ամրոց

Ք.ա. 2-1 հազ.

Բնակատեղի

Ք.ա. 2-1 հազ.

Դամբարանադաշտ

Ք.ա. 2-1 հազ.

Գերեզմանոց

18-20 դդ.

Հուշարձան Անդրանիկ Զորավարին

1969 թ.

Ոսկեհասկում է գտնվում «Ոսկեկող ավետարան» մատուռը: Մատուռն այսպես է կոչվել, քանի որ սրբատեղիում է պահվում «Ոսկեկող ավետարանը»։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 94 753 715