- դպրոց,
- գրադարան,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- կիրակնօրյա դպրոց,
- գյուղապետարան,
- ակումբի շենք,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- խաղահրապարակ,
- փոստի շենք։
Նկարագրութուն
Ոսկեպարը գտնվում է ՀՀ պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից՝ 850 մ բարձրության վրա։ Ոսկեպար անունը հիշատակվում է անհիշելի ժամանակներից, այն Հայաստանի հնագույն բնակավայրերից է, ըստ պատմական տվյալների՝ հիմնադրվել է 6-րդ դարում։ Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Ոսկեպարով է անցում միջպետական նշանակության ճանապարհը, որը համայնքը կապում է Նոյեմբերյանին, ապա շարունակվում դեպի Վրաստանի սահման:
Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Ենթակառուցվածքների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, համացանցը, ռադիոն։ Ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է գազամատակարարում և ջրամատակարարում։ Առկա է արտաքին լուսավորություն։
Ոսկեպարում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով ներդրումներ են կատարվել։ Երեխաների համար գործում են պարի, թաեքվանդոյի, ռոբոտաշինության խմբակներ։