Ուժանիս

Մարզ

Սյունիք

Համայնք

Կապան

Բնակչության թիվ առ 2026

125

Հեռավորությունը մարզկենտրոնից

26

Հեռավորությունը Երևանից

312

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Եկեղեցի
Այծաբուծություն
Ուժանիս
Ուժանիս
Ուժանիս
Վարչական շենք
Ֆերմա
Եկեղեցի
Այծաբուծություն
Ուժանիս
Ուժանիս
Ուժանիս
Վարչական շենք
Ֆերմա

Նկարագրութուն

Ուժանիսը գտնվում է Կապան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1080-1160 մ բարձրության վրա։ Գյուղն ունի 26 տնտեսություն։

Գյուղում այծաբուծարան է հիմնադրվել, վերագործարկվել է ֆերման․ սա նոր աշխատատեղերի հնարավորություն է տվել գյուղին։  Ուժանիսում անվճար են օգտվում էլեկտրաէներգիայից, այստեղ նաև տեղադրել են արևային ջրատաքացուցիչներ։ Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցության արդյունքում համայնքին մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրամադրվել։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • բուժհաստատություն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ։ Ուժանիսը 26 տնտեսություն ունի։

Հողեր (ընդամենը)` 1434 հա, այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 433 հա, որից`
- վարելահող` 205 հա, խոտհարք` 6 հա, արոտ` 110 հա, այլ հողատեսք`112 հա,
- բնակավայրերի հողեր` 36 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 9 հա,
- անտառային հողեր` 950 հա, որից անտառածածկ` 950 հա,
- ջրային հողեր` 3 հա:

Բնակավայրում գործում է՝ 

  • այծաբուծարան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ունի 1873 թվականի սուրբ Հովհաննես եկեղեցի, մատուռ և խաչքար։ Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Հին Ուժանիս գյուղատեղին, որտեղ պահպանվել է կիսավեր եկեղեցի։ 

Կոնտակտային տվյալներ