Ուռուտ

Մարզ

Լոռի

Համայնք

Լոռի Բերդ

Բնակչության թիվ առ 2026

1086

Հեռավորությունը մարզկենտրոնից

40

Հեռավորությունը Երևանից

134

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Ուռուտ բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։ Ծովի մակարդակից բարձր է 1450 մ:

Բնակավայրի կլիման ձմռանը խստաշունչ է, ամռանը՝ զով: Ուռուտ բնակավայրը ունի բավականին գեղեցիկ ու հետքրքիր ծառատեսակներով և բուսատեսակներով հարուստ անտառներ, որոնք կարող են հետաքրքրել բուսասեր զբոսաշրջիկներին, հատկապես մայիսին՝ եղևնիների փոշոտման շրջանում։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Ուռուտ բնակավայրն ունի 845 հա վարելահող, 646 հա խոտհարք և 619 հա արոտավայր:

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ուռուտ բնակավայրում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի՝ Սուրբ Սարգիսը, որը XIX դարում վերանորոգվել է, իսկ ամբողջապես վերականգնվել է 2018թ-ին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 91 21 06 62