Չափնի

Մարզ

Սյունիք

Համայնք

Կապան

Բնակչության թիվ առ 2026

91

Հեռավորությունը մարզկենտրոնից

17

Հեռավորությունը Երևանից

287

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Վարչական շենք
Եկեղեցի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Վարչական շենք
Եկեղեցի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի
Չափնի

Նկարագրութուն

Չափնի գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ Կապան քաղաքից մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1000-1140 մ բարձրության վրա։

Գյուղում գործում է մարզկենտրոն տանող ավտոբուս։ Չափնի գյուղում յուրաքանչյուր բնակիչ ստանում է ամսական 40.000 ՀՀ դրամ ԶՊՄԿ-ի կողմից, որպես նվիրատվություն։ Չափնիում վերանորոգվել է ոռոգման ջրագիծը։  Իրականացվում են նաև ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • ակումբ-գրադարան,
  • գյուղապետարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:

Հողեր (ընդամենը)` 1048 հա, այդ թվում`

- գյուղատնտեսական նշանակության հողեր` 643 հա, որից`

- վարելահող` 88 հա, խոտհարք` 35 հա, արոտ` 110 հա, այլ հողատեսք`410 հա,

- բնակավայրերի հողեր` 29 հա,

- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 3 հա,

- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 6 հա:

Բնակավայրում գործում է՝  

  • ձիթհան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրն ունի 1912 թ. եկեղեցի, միջնադարյան եկեղեցի, 10 դ.- 1959 թ. գյուղատեղի, իսկ գյուղի մոտ Խորձորի վանքն է:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝   +374 28 562 036
վարչական ղեկավար`  +374 94 707 079